▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետին հիշել են.«Ժողովուրդ»

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը՝ Քոթոն, երկարատեւ ընդմիջումից հետո կրկին աղմկալի պատմությունների կիզակետում է հայտնվել: Այս անգամ նրա անունը շոշափվում է պոռնկությանը նպաստելու գործի մեջ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա 2005-2007թթ-ին, երբ եղել է Ստեփանավանի քաղաքապետ, իրեն պատկանող «Դրախտ» հյուրանոցային համալիրում կազմակերպել ու նպաստել է մարմնավաճառների գործունեությանը: Նրա վերաբերյալ մի անձ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել:  Նշենք, որ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը՝ նախկին քաղաքապետի եղբայրը, լրատվամիջոցների հետ զրույցում «անլուրջ» է համարել եղբոր մասին ոստիկանություն ներկայացված այդ հաղորդումը:

Ինչով է հայտնի Ստեփանավանի նախկին քաղաքապետը: Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ 2010թ. քաղաքի մերձակայքում` Ամրակից գյուղում գտնվող Ս. Ղարաքեշիշյանի «Դրախտ» ռեստորանային համալիրում, հաճախորդներից մեկը հանդգնել էր «անհամ կատակ անել»: Ծագած վիճաբանության արդյունքում քաղաքապետը կրակել էր «կատակասերի» ոտքին: Տուժող Վարուժան Մովսիսյանն այդպես էլ չէր բողոքել: Իսկ այդ գործով դատապարտվել էր միանգամայն այլ քաղաքացի, որն իր վրա էր վերցրել կրակելու փաստը: Ս. Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաեւ դրանից երեք ամիս առաջ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Սակայն նա այս պատմությունից էլ է չոր դուրս եկել:

Ի դեպ, այն քաղաքացիները, որոնք ընտրությունների ժամանակ չէին աջակցել Ղարաքեշիշյանին, պատժվել էին՝ հեռացվելով աշխատանքից: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին