YerevanNews.am-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը: Մասնակցում է քաղաքական ողջ էլիտան, այնտեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ փեսան «Բարս» անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Մարինա Չատինյանի կրտսեր որդին է։
Վերջինիս ավագ որդին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր ամուսինն է:
Ռ. Քոչարյանն այս օրերին արտասահմանում է և չի մասնակցում հարսանեկան արարողությանը: