▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաոսին մնաց քսան օր. ՀՀ կառավարությունը բոլորովին տեղյակ չէ սպասվող աղետից

armtimes.com-ը գրում է.ՀՀ նոր կառավարությունը բոլորովին չի տիրապետում դեղերի ոլորտում սպասվող այն աղետին, որը վրա կհասնի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի գործողության մեջ մտնելուց անմիջապես հետո: Դեռ նախկին կառավարության օրոք «մշակված» եւ ընդունված այս օրենքն ուժի մեջ է մտնելու ընդամենը 20 օրից` դեկտեմբերի 15-ից:

Գործող կառավարության անտեղյակությունը ակնհայտ է դառնում մի պաշտոնական հաղորդագրությունից, որը տարածվեց օրերս: «Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաեւ միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:

Արդյունքում՝ միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված եւ ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի: Քննարկման ժամանակ կարեւորվել է այն հանգամանքը, որ վերոնշյալ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը»,- ասված էր նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Խնդիրն այն է, որ կառավարության այս հաղորդագրության մեջ նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: 2017 թվականից չի գործելու միասնական շուկան: Հակառակը` դրանից 15 օր առաջ նույնիսկ ԵԱՏՄ-ից «զուգահեռ ներկրման» սխեմայով դեղերի ներկրումը Հայաստան գրեթե իսպառ կդադարի եւ դա սահմանված է «Դեղերի մասին» նոր օրենքի տրամաբանությամբ:

Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցած պաշտոնյաները ամեն տեղ հայտարարում են, թե կխթանվի «զուգահեռ ներկրումը», սակայն օրենքի դրույթները լրիվ հակառակն են:

Եթե նույնիսկ Ռուսաստանում եւ Հայաստանում գրանցված նույն արտադրողի նույնանուն դեղը, որոնց տուփերը ու փաթեթավորումը համընկնում են 100 տոկոսով, ՌԴ-ից այդ դեղը Հայաստան ներկրել հնարավոր չի լինելու, քանի որ դրա գրանցման իրավատերերը` «հոլդերները» տարբեր են ՀՀ-ում եւ ՌԴ-ում: Իսկ օրենքը պարտադիր պայման է սահմանում, որ այդ «հոլդերները» նույնը լինեն: Իսկ դա բերելու է դեղերի կտրուկ թանկացման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին