«Ստի և մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ, ամեն ինչ դեպի կործանում եք տանում». «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր։
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն ու խաբեբայությունն է, որը պետք է կտրվի մեր կյանքից։ Դժբախտաբար, այդ ստի, մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ․ այս ընտանեկան զույգը դարձել է ստախոսության, խաբեբայության, մոլորության, ամեն ինչ դեպի կործանման տանող զույգ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Ցանկանում ենք նաև տեսնել՝ արդյոք ձեռքդ կտրելու ես, թե ոչ»։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «Ընտանեկան փոդքասթ» էին վարել։ *** |
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություներին՝ նշելով, որ դրանով Ադրբեջանը փորձում է հիմք նախապատրաստել հերթական հանցագործության համար․ «Իսկ ի՞նչ է պատասխանվում այս կողմից՝ զրո, վախվորած, վախեցած․․․ Սա խոսում է այն մասին, որ այս սպառնալիքները, պարտադրանքների առկայությունը ներքին համաձայնության արդյունքն են՝ թշնամական պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության միջև»,- ասել է նա։ |
***
«Միասին երկար ճանապարհ ենք անցել ու շարունակում ենք անցնել, այդ ճանապարհին ունեցել ենք կորստներ ու ձեռբերումներ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «Կորուստները դիտարկել ենք, քննարկել, վերատեսության ենթարկել, թե ինչ ենք կորցրել, և ձեռքբերումները փորձելու ենք մեծացնել, հասցնել վերջնահանգրվանին։ Մենք լինելու ենք փողոցներում, հրապարակներում, քաղաքների դռների առջև, պարիսպների վրա, ամենուր, որովհետև անմեղները, որոնք կապված են արդարության հետ, չեն դադարելու գործել»։ Սրբազանի խոսքով՝ նպատակը մեկն է՝ ազատագրվել չարիքից, վերականգնել մեր կյանքը։ *** |
«Մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը, որը, համոզված եմ, դատելով արձագանքներից, ճիշտ ճանապարհով գնում ենք դեպի վերջնարդյունք՝ հաղթանակի արձանագրումով»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ դա է երաշխիքը լինելու իրական ու ճշմարիտ խաղաղության։ Նրա խոսքով՝ հաղթանակը հեռու չէ։ |