▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի որ բոլորդ անխտիր գնում եք կռվելու, ես մնում եմ Երևանում

Համացանցը հեղեղված է զենքով, զրահատեխնիկայով զինված աղջիկների, տղաների լուսանկարներով: Բոլորը պնդում են, որ ռազմական գործի գիտակներ են, որ գնում են հայրենիքը պաշտպանելու, որ իրենց կյանքը չեն խնայի հայրենիքի համար: Հավատում եմ, որովհետև քաղաքացիական ակտիվիստների կողմից նախաձեռնած միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած 20-30 հազարից միայն լավագույն դեպքում մի հազար հոգի է հավաքվում, որի կեսն էլ գալիս են նկարվելու, որ կցեն դեսպանատուն հանձնելիք գործերին…

Քանի որ բոլորդ անխտիր գնում եք կռվելու, ես մնում եմ Երևանում, ի վերջո մեկը պետք է մնա այստեղ, թե ոչ...
Հետո որպես գաղտնիք ասեմ, որ ես զենք զրահով լուսանկար չունեմ ու ռազմական գործի նուրբ գիտակ չեմ…Կներեք:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին