▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պզոն գտել ու հաշիվ է պահանջել Գաստիկից. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդուն՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել է կապվել հետախուզման մեջ գտնվող Գաստիկի հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, Գաստիկը «ատկազ» է կանգնել՝ կատարվածին իր մասնակցության առնչությամբ, ինչը սակայն Պզոյին համոզիչ չի թվացել: Երեւանում այս օրերին նրա մարդիկ ակտիվ աշխատում են, հանդիպում այլ քրեական հեղինակությունների հետ: Պակաս ակտիվ չեն նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ ապացուցելու իրենց «անմեղությունը» քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների սպանության մեջ: Որոշ տեղեկություններով՝ այս օրերին Թոխմախի Մհերը փորձում է «վերեւներին» հավաստիացումներ ներկայացնել եւ նրանցից էլ հավաստիացումներ ստանալ, որ ինքը զերծ կմնա վրեժխնդրությունից: Armtimes.com-ի տեղեկություներով՝ երեկ ոստիկաններն ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով ձերբակալել են Գաստիկի մտերիմ ընկերոջը՝ Հարություն Խաչիկյանին (մականունը՝ «Գաբո»): 

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ»  թերթում

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին