ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Ria.ru-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։
Ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է նաեւ «Վագների» առաջնորդ Եվգենի Պրիգոժինը։
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել ինքնաթիռի կործանման փաստով։
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում