«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ ամենամեծ նպատակը արյունահեղությունից ու ներքին առճակատումից խուսափելն էր, և Լուկաշենկոյի ջանքերը հանուն այդ նպատակների էին։
Թե ինչով է Պրիգոժինը զբաղվելու Բելառուսում, չի նշվում։
Նա նաև նշել է, որ «Վագներ»–ի մարտիկները կկարողանան պայմանագրեր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ։