ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Մարիան և նրա ընկերը՝ Յորիթ Ֆաազենը, լքել են հոլանդական Վորսխոտեն քաղաքում գտնվող 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը: Ըստ ասեկոսների` նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ ուկրաինացի ակտիվիստները համացանցում հրապարակել են նրանց հասցեն: Հավանաբար այս պահին զույգը վերադարձել է Մոսկվա, քանի որ Դոնեցկի շրջանում մալայզիական օդանավի կործանման պատճառով զայրույթն օրեցօր էլ ավելի է մեծանում: Առավել ևս, որ շատերն այն կարծիքին են, որ ինքնաթիռի կործանման մեղավորը հենց Ռուսաստանն է:
Նույնիսկ օրեր առաջ Հիլվերսյումի քաղաքապետ Պետեր Բրոերտեսն առաջարկել էր Նիդեռլանդներից վտարել Պուտինի դստերը:
Նշենք, որ Մարիա Պուտինան ապրում էր ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա այն օդանավակայանից, որտեղից մեկնել էր Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող կործանված ինքնաթիռը: