Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Քամի սերմանողը փոթորիկ կհնձնի։
Ռուսաստանը ռազմական հեղաշրջման նախադռանն է։ Քաղաքացիական պատերազմը ցանկացած պետության համար անկայության, փլուզման ահռելի լիցքեր է պարունակում։ Սակայն պետության կառավարիչները պետք է գիտակցեն, որ իրենց վտանգավոր և անհեռատես կառավարմամբ երկիրը և հասարակությանը չի կարելի հասցնել նման աղետի նախաշեմին։
Մոսկվան, Պուտինն անձամբ, պատասխան պետք է տա 2020թ․ ղարաբաղյան պատերազմում ադրբեջանաթուրքական տանդեմին աջակցելու, Ադրբեջանին զինելու, Հայաստանի տարածքների հաշվին Անկարայի հետ բանակցելու համար։
Պուտինը պետք է պատասխան տա 2020թ․ «Վալդայ» ակումբում իր հայտարարությունների համար, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների գրավումը չի կարող շարունակվել։ Պուտինը պետք է պատասխան տա հայկական տարածքների կորստի համար։
Պուտինը պետք է պատասխան տա Հայաստանը ԵՄ Ասոցացման պայմանագրի չստորագրման կոշտ պարտադրանքի համար։ Պուտինը պետք է պատասխան տա Հայաստանի ինքնիշխանությունը խարխլելու համար։
Պուտինը պետք է պատասխան տա Ուկրաինայի վրա ռազմական հարձակման և Արևմուտքին պատերազմ հայտարարելու համար։
Ես քաղաքացիական պատերազմ միայն իմ երկրի թշնամիներին եմ ցանկանում։ Պուտինյան Ռուսաստանը Հայաստանի թշնամիների բարեկամն է։
Ռուսաստանում իրավիճակն անկանխատեսելի է և վտանգավոր։ Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն անկանխատեսելի և վտանգավոր է մնում աշխարհի համար։
Վերևն Աստված կա։
Աստված պահպանի Հայաստանը»։
Դիտեք նաև՝