▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.02.2025 lang.iso lang.iso lang.iso

«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»․ Շանթ Հարությունյան

«Պուտինը բերել է Հայաստան Նիկոլին՝ ամենաանսկզբունքային, ամենափչացած ագենտներից մեկին»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մերկապարանոց հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ, բայց որևէ քայլ չի անում․․․ «Բոլորը գիտեն, որ ինքը ռուսների դրածոն է, դրանում ինքը ոչ մեկին չի խաբում, ո՛չ Արևմուտքին, ո՛չ թուրքերին, ո՛չ ռուսներին, խաբում է մենակ հայ հասարակությանը»,- նշեց Հարությունյանը՝ ընդգծելով՝ անգամ նրա հակառուսական քայլերը ղեկավարվում են ռուսական КГБ-ի կողմից։

***

«Նիկոլը, երբ որ խոսում է պետականության մասին, խաբում է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։ «Ղարաբաղը, որ «ժերտվա» տվեցին, հիմա արդեն միջանցքի հարց են քննարկում, հիմա ասում են Արարատից հրաժարվենք, Ցեղասպանությունը ժխտելու խնդիր է դնում, սա Լենին-Քեմալ պայմանագրի կետերն իրականացնելու համար է։ Ղարաբաղը «ժերտվա» տալուց հետո մտածեցին հասարակությունը կընդվզի, Նիկոլին կփոխեն, կբերեն ռուսամետ մեկին, որ մնացածն արվի, բայց, որ տեսան հասարակությունը լավ էլ հանդուժում է, հիմա սաղ Նիկոլ Փաշինյանին ասում են՝ Լենին-Քեմալ պայմանագիրը վերահաստատեք, 3+3-ը նույն Լենին-Քեմալ պայմանագիրն է՝ նորացված, որովհետև Հայաստանն արդեն անկախ է ու կարող է մի այնպիսի ղեկավար ունենալ, որն ասի՝ ապօրինի «բեզպրեդել» պայմանագիր ա, տանում եմ միջազգային դատարան, չեղարկվի»,- նշեց Հարությունյանը։

***

«Նիկոլի նման մարդիկ չպետք է լինեն իշխանության, որպեսզի բանակում չկայացվածության, քայքայվածության խնդիր չլինի։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ խնդիրը հասարակությունից է, բայց հասարակությունից է այնքանով, որ պարտություններից հետո իր նման տգետ սրիկային, դավաճանին ընտրել են վարչապետ»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։

«Ակնհայտ դավաճան է այդ մարդն ու գնում է զինվորականների տոնը տոնելու, մեկը չի կանգնում ասում՝ այ դավաճան, ի՞նչ բարոյական իրավունք ունես, եկել ես․․․ 40-50 հոգով հրաժարական են պահանջում, հետո «չեստ» են տալիս։ Ու դրա մեղավորն, այո, հասարակությունն է»,- նշեց Հարությունյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին