▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանին խարույկի վրա այրելու սպառնալիքով Ասրյանը շատերին հրահրում է հանցագործության

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը հրապարակային հայտարարություն է արել այն մասին, որ Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա այրել...
Սա, ըստ էության, սպառնալիք է, ավելին, Ասրյանը հրահրում է շատերին հանցագործության, որն ուղղված է մարդու կյանքին...
Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով Խ. Ասրյանի հրապարակային հայտարարությունը սպառնալիքի մասին, պետք է անհապաղ նյութեր պատրաստի՝ քրեական գործի հարուցման համար, մանավանդ որ այս դեպքում այդ սպառնալիքը հնչում է անձեռնմխելիություն ունեցող անձի՝ ԱԺ պատգամավորի հասցեին...

Թատերագետ Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ կայքերից մեկին տված հարցազրույցում «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անվանել է  «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:

Ապա հավելել, թե  «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին