▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ է արվում խոչընդոտել ավտոերթը դեպի Գյումրի. «ՀԺ»

«Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթը դեպի Գյումրի, որը կայանալու է այսօր, փորձ է արվում խոչընդոտել: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հիմնադիր Խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Նա մեզ պատմեց, որ վերջին օրերին միջնորդավորված ձևով իրենց հետ են կապվում քրեական հեղինակություններ ու հորդորում ավտոերթով Գյումրի չգնալ: «Առայժմ անունների մասին չենք նշում, քրեական աշխարհի անդամներ են ու ասում են մի եկեք Գյումրի, ճիշտ չի գալը, լավ կլինի չգաք, որ գաք լավ չի լինի: Այս տիպի բաներ ու առանց հիմնավորման»,-պատմելով խոչընդոտների մասին ասաց Ավետիսյանը: Անկախ սրանից ըստ Ավետիսյանի, ավտոերթը դեպի Գյումրի կայանալու է, ու իրենք այսօր ժամը 16:00-ին Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ կհանդիպեն քաղաքացիների հետ: Ավտոերթին կմասնակցի նաև Ժիրայր Սեֆիլյանը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին