▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիտի մոռանանք, շարժվենք առաջ. Վահան Բիչախչյան

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Խորվաթիային տանը 0-1 հաշվով պարտվելուց հետո մեր թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ասաց հետևյալը.

«Շատ ուժեղ մրցակցի դեմ էինք խաղում, պայքարեցինք, փորձեցինք, բայց այսօր մեր լավագույն խաղը չէր: Կարող եմ ասել, որ նվիրվեցինք մինչև վերջ:

Գնդակի կորուստն այսօր շատ էր: Երբ խաղում ես նման հավաքականի դեմ, գնդակ խլելը շատ դժվար է, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Ծանր հանդիպում էր, բայց պիտի մոռանանք, շարժվենք առաջ: Ամեն ինչ առջևում է: Միանշանակ, մենք պայքարի մեջ ենք մնում: Պիտի կարողանանք առավելագույն միավորներ հավաքել և վերջում կտեսնենք՝ ինչ կստացվի»,-հայտնում է armsport.am-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին