▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիտանի, թե՞ ոչ պիտանի.«Ժողովուրդ»

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչը ցույց է տալիս իր զինվորական գրքույկը: Նա երկու տարի ծառայել է, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում եղել հետախուզական դասակի հրամանատար, կոչումով սերժանտ: Երիտասարդը (նրա անունը իր ցանկությամբ չենք հրապարակում) մատնացույց է անում իր զինվորական գրքույկի գրառումը՝ «պիտանի է ոչ շարային ծառայության»: Նրա կրծքավանդակում մի տեղ փոքր դեֆորմացիա կա: Ի՞նչ է ստացվում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար նա պիտանի է, սակայն  շարային ծառայության համար՝ ոչ: Նշենք, որ նման բազմաթիվ դեպքեր կան:  Մարտական պայմաններում ծառայած զինվորները զորացրվելուց հետո իրենց  զինվորական գրքույկում կարդում են, որ իրենք պիտանի չեն շարային ծառայության համար: Տվյալ գրառման պատճառով նրանք հնարավորություն չունեն աշխատանքի անցնելու իրավապահ համակարգում կամ որպես պայմանագրային զինծառայող ծառայել ՀՀ զինված ուժերում: Տարակուսելի է` եթե մինչ զինվորական ծառայությանն անցնելը կատարված բուժզննությամբ հայտնի է դարձել, որ տվյալ զինակոչիկը պիտանի չէ շարային ծառայության, ինչո՞ւ է նա ուղարկվում մարտական ծառայության: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին