▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետրակովը անձնական խնդիրների պատճառո՞վ Բարսեղյանին չի հրավիրում հավաքական»

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ֆիքսենք,որ հավաքական չեն հրավիրել այս պահին ամենա ուժեղ Հայ Հարձակվողին՝ Տիգրան Բարսեղյանին,  ով 9 խաղում 5 գոլ,  2 գոլային փոխանցման հեղինակ ա դարձել ու ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում։

Իսկ եթե Պետրակովը անձնական խնդիրների պատճառով չի հրավիրում՝ արդեն պետք ա Մարզիչի պաշտոնից վռնդված լիներ»։

Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Գերոգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Նոա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին սեպտեմբերի 1-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Ազգերի լիգայի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 7-ին Լատվիայի ընտրանու դեմ:

Հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի Սկոպյեում սեպտեմբերի 10-ին՝ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին