Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բաբայան Սյամոնոյը իր կյանքում վստահաբար մի քանի ադրբեջանցի ասկյար էն աշխարհ անձամբ ուղարկած կլինի: Ապրի ինքը էդ մասով: Վարդանյան Ռուբոն հաստատ նման բանում նկատված չի: Բայց Սյամոնոյը ըստ իրեն ադրբեջանցի զինվորներին սալամալեյկումներ անելով անցել է սահմանը, իսկ Ռուբոյին բռնեցին: Պետո, տեսնես խի՞: Հը՞: Մի հատ որ ճշտես, մեզ էլ ասա բռատ, դե քեզ վսեպալնացեննի դավեռյա ենք, գիտես:
Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացված․ «ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։ |
Թարմացված․ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն ինչ էլ ակնհայտ է. սամվելը բաբայանն ադրբեջանցիներին ձեռքով բարևել է, որովհետև հետները սերտ բարեկամական կապի մեջ է ու ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչու էր մի քանի ամիս առաջ Արցախում նախագահ ուզում դառնալ: |
Թարմացված․ Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացու իրավունքները, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին։
Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։