▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական այրերը խաղատներում. ովքե՞ր են սկանդալային «հիթ շքերթի» հերոսները

nrnak.com-ը, գրելով, թե բազմիցս անդրադարձել է  տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող այրերին, ովքեր հանրային շահը ոտնահարել են իրենց արատավոր գործունեությամբ և օրինախախտումներով, նշում է, որ այս անգամ  որոշել է «լայնաճակատ հարձակում» գործել հասրակության հիմքը քայքայող, վարակիչ բնույթ ունեցող ախտի՝ խաղամոլության դեմ՝ «Պետական այրերը խաղատներում» խորագրով:

Փաստեր ձեռք բերելու համար հարկավոր չէ հատուկ հետաքննություններ անցկացնել: Յուրաքանչյուր ոք կարող է, երեկոյան ժամերին Երևանից դուրս գտնվող խաղատներ այցելել, և ականատես լինել նույնատիպ պետհամարանիշներով ավտոմեքենաների շարասյունների: Այդ պատվավոր «հիթ շքերթի» մեջ մտնում են բարձրաստիճան զինվորականներ, պետական լուրջ պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներ, օլիգարխների հարազատներ, քրեական հեղինակություններ:

Կայքը նաև նշում է, թե իր ձեռքի տակ ունի փաստերի որոշակի բազա, որոնք համապատասխան մշակումներից հետո կհանձնվեն ընթերցողների դատին:

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին