▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել»․ ՊՆ


Փետրվարի 7-ին մահացած հայտանաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանը 22 տարեկան էր, նա Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից էր, այս մասին տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել է Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը՝ նշելով, որ դեպքից ընդամենը երկու օր առաջ Դավիթը տանն է եղել։

Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11-ին։

***

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

***

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ խոսնակ
 
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին