▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմությունն Արայիկ Հարությունյանին հաշիվ է ներկայացնելու»

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գրառումը. «Պատմությունն Արայիկ Հարությունյանին հաշիվ է ներկայացնելու
Արցախում իրավիճակը գնալով ավելի սպառնալից է դառնում։
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանն անթաքույց և ցինիկաբար իրականացնում է արցախահայությանը ցեղասպանելու իր ծրագիրը։
Եվ այդ ամենն, ինչպես միշտ, միջազգային ազդեցիկ դերակատարների «լռելայն համաձայնությամբ»։
Բայց զավեշտն այն է, որ Ադրբեջանին նման մարդասպան քաղաքականության իրականացման քարտ-բլանշ է տվել Հայաստանի իշխանությունը՝ արցախյան հակամարտությունը որպես երկու երկրների միջև տարածքային վեճ ներկայացնելու իր կործանարար դիրքորոշմամբ։
Սակայն այս ամենի ֆոնին որևէ բացատրություն չունի Արցախի Նախագահի՝ թշնամու պահանջներին հնազանդ եվ կորացած մեջքով համաձայնվելու վարքագիծը։
Պետք էր կույր լինել կամ թշնամուն անվերապահ հանձնվելուն պատրաստակամ, որպեսզի չգիտակցել՝ հնազանդվելով Կաշենի հանքավայրի գործունեության դադարեցման կամ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ թշնամու պահանջներին, դու ոչ միայն զրկում ես հպարտ արցախահայությանը արժանապատվորեն իր հռչակած Ազգային Ուխտի առաքելությանը հավատարիմ մնալու հնարավորությունից, այլև ավելի ես մոտեցնում քո Երկրի կործանումը՝ դատապարտելով քո ժողովրդին անմարդկային տառապանքների և անվերականգնելի կորուստների։
Այս ամենի համար Արցախում պերսոնալ պատասխանատվություն է կրում մեկ մարդ՝ իր զբաղեցրած պաշտոնի համար այդպես էլ չհասունացած և չկայացած Արայիկ Հարությունյանը։
Պատմությունը նրան հաշիվ է ներկայացնելու»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին