▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության փոխնախարարը՝ ադրբեջանական զորքերի կուտակման մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ Արցախի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներին՝ նշել է․ «Բնականաբար, նույն տեղեկատվությունն ունեմ։ Հրետանային միջոցներ են կարծես թե․․․ ռազմական մի շարք տեխնիկա է։ Ավելորդ անգամ չեմ ցանկանում դրա մասին խոսել, կհորդորեմ՝ մեր տեղեկատվությանը հետևեք, ՊՆ-ն պարբերաբար տեղեկացնում է իրադրության մասին»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին