forrights.am կայքը գրում է, որ իրենց են փոխանցել մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է փաստաբան Ռուբեն Բալոյանը հպարտանում Վարդան Պետրոսյանի դատապաշտպանի հետ իր «տղայական» պահվածքով`իրեն ամոթանք տվող կանանց պատասխանելով, թե «լավ եմ անում»: Տեսագրության մեջ, ցավոք, բացակայում է այն հատվածը, երբ Բալոյանը մոտենում է Նիկոլայ Բաղդասարյանի ավտոմեքենային եւ փորձում նրան «տղայականով» ինչ-որ բան ասել: Այնուամենայնիվ, փաստաբանի ագրեսիան ակնհայտ է տեսանյութում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում