Փաշինյանն Արցախին առաջարկում է ի վերջո գնալ Բաքվի հետ երկխոսության
Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինում ստեղծված իրավիճակին և Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ ասելով. «Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է. առաջին՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի հարց է՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը: Երկրորդ՝ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»: |