«Դիմում եմ բոլոր այն պաշտոնյաներին՝ պատգամավորից քննիչ, ովքեր հույս ունեն, որ Փաշինյանի ասածները կատարելով՝ իրենց անվտանգությունն են գնում. սխալվում են, ինքն աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու աթոռը. բոլորիդ ծախելու է»,- այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ Գլխավոր դատախազության դիմաց՝ հաջակցություն Արմեն Աշոտյանի ընթացող բողոքի ակցիայի ժամանակ: «Ինչպես Ալիևին Ղարաբաղը պետք է առանց հայերի, Փաշինյանին ՀՀ-ն պետք է առանց հայրենասերների. չի՛ ստացվելու, չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ»,- ասաց պատգամավորը: Հավաքվածները վանկարկում են՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»: |
«Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների». Հայկ Մամիջանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet