Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է «միջազգային իրադարձությունների շրջանակներում» առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին:
Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, թե հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն արտգործնախարարների և փոխվարչապետների մակարդակով։
Նրա խոսքով վերջին ամիսներին հայ-ադրբեջանական բանակցությունները շատ ինտենսիվ են եղել։