Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճգնաժամային է՝ կապված Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հետ։ Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք սրտի, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ, մի քանի ամիս է՝ գազ ու լույս չկա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ցանկանում է ՌԴ նախագահի քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը․
«Մենք պարբերաբար հանդիպում և քննարկում ենք հարցերի լայն շրջանակ։ Այսօր մենք կքննարկենք երկկողմ օրակարգային և տարածաշրջանային հարցեր։ Կարծում եմ, որ այսօր մենք կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Ցավոք սրտի, այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- ասել է Փաշինյանը։