ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, եթե Փաշինյանը անմտություն անի, նաև՝ արյամբ»։ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է Մամիջանյանի հարցազրույցին․ «Նա չխորշեց հանդես գալ նաև բռնության կոչով․․․ Պարո՛ն պատգամավոր, ո՞ւմ արյամբ եք պատրաստվում փոփոխություն անել, արդյոք ՀՀ քաղաքացին ձեզ համար ընդամենը ռեսուրս է՝ ձեր անձնական շահն ու նկրտումներն իրականություն դարձնելու համար։ Կարծում եմ՝ ՀՀ ամեն քաղաքացու արյուն պիտի թանկ լինի ԱԺ պատգամավորի համար․․․»,- ասել է Վարդանյանը։ |
Պարոն պատգամավոր, ու՞մ արյամբ եք պատրաստվում է փոփոխություն անել. ՔՊ-ական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet