Հարգելի առողջոպահության նախարար, կներես,որ չգիտեմ անուն ազագանունդ,դա իմ մեղքը չի, երբևէ եղել ես մարզային հիվանդանոցներում:Կոնկրետ Մարտունի քաղաքի հիվանդանոցում եղա՞ծ կաս: Մի անգամ առանց զգույշացնելու այցի գնա:Հսկա հիվանդանոցային շենքը ոնցվոր երկրաշարժից հետո մնացած կառույց լինի, հիվանդասենյակները ոնցվոր ռմբակոցված լինեն: Իսկ բժիշկների մասնագիտական կարողությունների մասին չեմ խոսում: Իհարկե, կան մի քանի նորմալ մասնագետներ, բայց հիմնական մասը վայ, վայ, վայ:
Եթե ասածներիս չեք հավատում Մարտունիից Երևան ուղղեգրված հիվանդների երևանյան բժիշկներին հարցրեք: Հարցրեք թե ինչ սխալ բուժումներ, սխալ ախտորոշումներ են տալիս: Ես այսքան ժամանակ մի բան հասկացա, որ այդ հիվանդանոցում կատարում են միայն կույրաղիքի վիրահատություն...Դե կաշառակերության մասին խոսելն էլ ավելորդ եմ համարում, որովհետև ինձ կասեք փաստերով խոսի, որ պաշտպանվելու լավագույն և աևդյունավետ միջոց է: Հիվանդանոցի առաջին հարկն իսկական առևտրի կենտրոն է հիշեցնում՝ խանութներ, կրպակներ, դեղատներ ու ամեն մեկն իր դիզայնով սարքած...
Մի անգամ այցի գնացեք պարոն նախարար:
Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջ