▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օզըմ ըմ, խետդ կյամ տքցրու, պիցրցրու... Արցախի բարբառով սիրային բանաստեղծություն

Անահիտ Հայրապետյան. Օզըմ ըմ.  Արցախի բարբառով սիրային բանաստեղծություն`boon.am-ից:

Օզըմ ըմ ես քեզ օզում ըմ
ծերքերդ
պերանդ
մազերդ
իմ ղաշանգ
իմ սորուն
իմ ջնավեր
իմ նախշուտ
ես քեզ օզում ըմ
խետդ կյամ
տքցրու
պիցրցրու
քշցրու
ես քունն ինիմ
տու իմը
մի շեն մի տոն մի ես մի տու
ծերքերս
պերանս
մազերս
քո նախշուտ
քո ղաշանք
ես քո կխտարն ըմ
ես քո հայաթի ծաղեգ կավն ըմ
ես քու նախշուտ արազն ըմ
ես քունն ըմ
տու իմն ըս
աման
աման
ես քեզ խե ստի օզում ըմ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին