Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտու»-ի կիսապաշտպան 33-ամյա Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին. «Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի. սովորեցրել է թիմային աշխատանք, մտածելակերպ, արժեքներ, որոնք կօգնեն հաղթահարել հետագա դժվարությունները: Սա ֆուտբոլային կարիերայի ավարտ է, բայց նոր ու հետաքրքիր ճանապարհի սկիզբ»,- ասուլիսի ժամանակ նշեց Արասը:
Թարմացված․ «Հայկական ֆուտբոլն աճելու շատ տեղ ունի, դրա համար ես իմ թեկնածությունը դնում եմ ֆեդերացիայի նախագահի ընտրությունների համար: Իմ փորձով, անցած ճանապարհով, նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ տալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտու»-ի կիսապաշտպան 33-ամյա Արաս Օզբիլիսը, ով ավելի վաղ հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։ |