Տարիներ առաջ, երբ Հայաստանում սնկի նման սկսեցին աճել մասնավոր համալսարանները՝ միջազգային իրավագիտություն ֆակուլտետներով, հորեղբորս տղան՝ անվանի իրավագետ, ԵՊՀ պրոֆեսոր, այժմ հանգուցյալ Նորիկ Մաղաքյանը, ծիծաղելով ասաց.
- Լսիր, մենք ողջ Հայաստանում միջազգային իրավունքի ընդամենը մեկ մասնագետ ունենք, էդ 37 համալսարանում ովքե՞ր են միջազգային իրավունք դասավանդում...
Հենց նոր այդ հիշեցի, երբ կարդացի մի կազմակերպության անուն. ,,Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա,,: Երևի միջազգային ասելով՝ նկատի ունեն այն, որ հարևան փողոցից մի երկուսը դիմել են...
Ովքե՞ր են 37 համալսարանում միջազգային իրավունք դասավանդում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet