▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ձեզ դավաճանել՝ էսօր ավելի վատ եք խոսում արևմտահայերեն, քան 30 տարի առաջ․ Փաշինյանը՝ շվեյցարահայերին

«Մեր կառավարությանն այսօր մեղադրում են ապազգային լինելու մեջ, էս անելու մեջ, էն անելու մեջ, հիմա Սփյուռքում բոլոր կառույցներն ազգային են, չէ՞, բա ինչի՞ իմ ասած պրոբլեմները կան, դե թող հայ երիտասարդներն էսօր ապրեին հայկական օրակարգով, խոսեին հայերեն։ Հազար ներողություն, բայց ներկաների մեծ մասը նույնիսկ արևմտահայերեն դժվար է խոսում, ճի՞շտ է։ Որովհետև 50 տարի առաջ ձեր շփման միջավայրն ավելի շատ հայկական էր, քան այսօր․ բա ստեղ էդ դավաճան կառավարությունը չկա, ինչի՞ ա տենց»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ո՞վ է դավաճանը, ո՞վ է ձեզ դավաճանել, որ դուք էսօր ավելի վատ եք խոսում արևմտահայերեն, քան՝ 30 տարի առաջ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է խոսել այս թեմաների մասին, վերադառնալ ճշմարտությանը։

***

«Աշխարհի բոլոր կառավարությունները դանդաղ են աշխատում։ Մեր կառավարությունն աշխարհի բոլոր կառավարություններից ավելի դանդաղ է աշխատում՝ մի պարզ պատճառով, որ երկու պարամետրով զիջում ենք աշխարհի լավագույն կառավարություններին, առաջինը՝ մեր կադրերի պրոֆեսիոնալիզմով, երկրորդ՝ աշխատանքի վարձատրության չափով»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում կրթության մակարդակն այնպիսին չէ, որ կարողանա պետության համար պատրաստել արժանի պրոֆեսիոնալության կադրեր, իսկ նրանք, ովքեր այդպիսին են, դժվար է համոզել 300-400 հազար դրամով աշխատել․ մասնավոր հատվածում կարող են տասն անգամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ։

***

«Ինձ դերակատարում է բաժին հասել, որ պետք է խոսեմ բաների մասին, որ ընդունված չէ մեր իրականության մեջ խոսել»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ընդդիմության՝ իրեն ուղղված քննադատություններին․ «ԱԺ-ում մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ դուք մեր հերոսներին վարկաբեկեցիք, ես էլ ասում եմ՝ ո՞ր հերոսներին, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին մի գործարան, ասում՝ շուտ դուրս եկեք, էդ գործարանն այլևս ձերը չի, մերն է»։

***

«2018-ին երբ հեղափոխություն եղավ, շատերն ինձնից պահանջում էին, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է ունենա նոր կաթողիկոս։ Ես ասել եմ՝ Կառավարության ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսն ով պետք է լինի, որովհետև՝ նախ Ամենայն հայոց կաթողիկոսն է․․․ Չնայած բոլորը կասկածում էին, որ դրսևորումները իբր մենք ենք հրահրում, կազմակերպում, մինչդեռ նման բան չկա»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կառավարություն-եկեղեցի հարաբերությունների մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է լինի թափանցիկ։

***

«Մարդիկ ՀՀ-ում ասում են՝ ոստիկանությունը բիրտ է, ապօրինի, ինչ ասես՝ մեր ոստիկանության գլխին լցնում են, հետո բարեկամը որ գնում է ԱՄՆ, ասում է՝ լսի, զգույշ կլինես, ստեղ ՀՀ-ն չի, եթե police-ն կանգնացնի, սուս կմնաս, բան չասես»,- Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, զուգահեռներ անցացնելով ՀՀ և ԱՄՆ հասարակության միջև, ասել է Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ում պարեկը մեկին կանգնացնի, կհանեն, կմտնեն ուղիղ եթեր՝ ինչո՞ւ կանգնացրիր, դու ո՞վ ես ընդհանրապես, ԱՄՆ-ում կարան տենց բան անե՞ն։ Գնացեք, ամերիկացի ոստիկանի դեմը էդ ուղիղ եթերի լայվը միացրեք, տենանք՝ ձեզ հետ ինչ տեղի կունենա»,- հավելել է ՀՀ վարչապետը։

***

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ երկար զրույց ունեցանք, որի մի հատվածն ենք այստեղ հրապարակում: Բնականաբար խոսել ենք նաև անվտանգային և արտաքին քաղաքական հարցերի մասին, բայց այդ հատվածը չեմ հրապարակում, որովհետև մեր հայրենակիցների հետ այդ թեմայով նույնպես խոսել եմ ամբողջությամբ բաց, շատ բաց, այդ պատճառով էլ այդ հատվածները չեմ հրապարակում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին