Ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր
Թարմացված․ «Դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղափոխված հնարավոր փախստականների կացարանով տեղավորելու համար: Հյուրանոցների համարներ ենք ընդհուպ ամրագրել, ընդհուպ կեցավայրեր ենք նախապատրաստել` մի քանի տասնյակ հազար»,- փակագծերը բացեց Փաշինյանը:
Թարմացված․ «Գնացել է տեղեկատվություն, թե ՀՀ-ն արգելել է կամ փակել է, որ ԼՂ-ից քաղաքացիները, որոնք ուզում են տեղափոխվել ՀՀ, որ դա տեղի չունենա: Մենք բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքն աչդեն 10 ամիս փակ է: Այդ ողջ ընթացքում Լաչինի միջանցք տանող ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել: Էդպիսի թեմա չի եղել: Այդ ճանապարհները մինչև հիմա էլ փակ են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Թարմացված․ «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են գտնվել այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին: Այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտ: Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է: Կան կոմունիկացիոն բարդություններ` դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին: Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է ճշմարտությունը, մնացյալը ճիշտ չեն, ստուգված չեն:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված քննարկումներին ՀՀ-ն ոչ մի մասնակցություն չի ունեցել: Մենք միայն տեղյակ ենք եղել գործընթացներից, բայց որևէ մասնակցություն չենք ունեցել: Ես միայն իմ տարակուսանքն եմ հայտնել ՀՀ զինված ուժերը ԼՂ-ից դուրս բերելու մասին, այն պարագայում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիիիչները ԼՂ ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: