▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ շնորհակալություն հայտնել երևանցիներին, ովքեր ակտիվ մասնակցում են մեր բոլոր նախաձեռնություններում

Երեկ` հուլիսի 18–ին, Քանաքեռ-Զեյթունում էի։ Թե այս վարչական շրջանում ինչ աշխատանքներ են ընթանում, կարող եք տեսնել www.yerevan.am–ում։

Իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երևանցիներին, ովքեր ակտիվ մասնակցում են մեր բոլոր նախաձեռնություններում, օգնում են իրենց առաջարկներով, խորհուրդներով, շատ հոգատար են, և ամենակարևորը՝ պատասխանատու։
Սիրելի քանաքեռ–զեյթունցիներ, նաև ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ ձեր կողմից բարձրացված բազմաբնակարան շենքերի խնդիրները (տանիքների ու մուտքերի վերանորոգման և այլ աշխատանքներ) մեր ուշադրության կենտրոնում են, դրանց լուծումը շարունակական է լինելու:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին