▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզու՞մ էիք Նունե Եսայանի փոխարել էլի լիլու-միլուները երգեին

Մարդկային մի տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Եթե դու ասես մածունը սպիտակ է՝ կասի սև է, եթե ասես սև է՝ կասի չէ սպիտակ է:
Հերիք է դատափետեք, կտցահարեք, չէ ինչ եմ ասում հոշոտեք Նունե Եսայանին:
Եթե հայկական շոուբիզնեսի կարկառուն դեմքերը հարսանիքների, քեֆերի մի երկու-երեք երգի համար 30-40 հազար դոլար են վերցնում, ապա ինչ եք ուզում այդ աղջկանից:
Նունե Եսայանը մի քանի ժամ, տոնակատարության տասնյակ հազարավոր մասնակիցների համար համերգային լուրջ ծրագիր ներկայացրեց, էլ ինչ էիք ուզում?...Թե պարտադիր Լիլու միլուները, լիլիթները, արդեն հոգնեցրած մյուս աստղիկները պետք է երգեին?...Չասեք դասական, որովհետև նախ՝ այդ հավաքված զանգվածի գերակշիռ մասը հեռու է դասական երաժշտությունից, երկրորդ՝ այդքան տարաբնույթ ամբոխը ունակ չէ լսել դասական երաժշտություն…
Հերիք է հոգեկան շեղվածի նման աընդհատ շոշափել այդ թեման, ամեն ինչ չափ ու սահման ունի…Չէ՛, ՖԲ-ին իրոք շտապ հոգեբան է պետք…

 

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին