▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչը դանակով հարվածել է աշակերտին.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, եւ վերջինս, այլեւս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից եւ աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, եւ միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան:

Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, եւ վերջինս, այլեւս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից եւ աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, եւ միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը»:


Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին