▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր են ԱԺ-ում հայրենասիրության դաս տվող, ժողովրդի մասին միշտ «մտածող» պատգամավորները

Ո՞ւր են կորել մեր քաղաքական գործիչները, ընդդիմադիրները, այլընտրանքները ու մի այլ կարգի ուրիշ ընտրանքները: Չկան, կորել են, արձակուրդ են, հանգստանում են: Մոռացել են, որ սահմանին մարդիկ են զոհվում, ծանր իրավիճակ է: 
Ես իհարկե հասկանում եմ, որ կան հարցեր, որ իրենց գործը չի ու իրենք իրավունք չունեն շատ բան խոսել, բայց.... բայց.... ո՞ւր էէէէ որևէ խոսք անհանգստոթյուն... ո՞ւր են հանրապետական իշխանիկները, որոնք հենց լավ թեմա է լինում փիառվելու թատերաբեմ են դուս գալիս:

Ո՞ւր են ԱԺ-ում հայրենասիրության դաս տվող, ժողովրդի մասին միշտ մտածող, բայց իրականում իրենց գրպանի համար իրենց կոտորող մեր ընդդիմադիր ակտիվիստները, պատգամավորները... Ինչի՞ որևէ խոսք որևէ օգնություն չկա, օգնությունների վրա ցենտր դիվիդենտ հավաքող մեր անզուգական այլընտրանքից.... այս երեք կուսակցականները ոնց որ լուրջ են ընդունել արձակուրդի գաղափարը ու մի երեք ամիս արձակուրդի մեջ են.... 

Ո՞ւր է քաղաքական դաշտում այլընտրանքից վեր այլընտրանքաընդդիմադիր իրեն համարվող հիշողության կորուստ ունեցող ՕԵԿ-ական պատգամավորները, որոնք օր ու գիշեր երեսներովս են տալիս սուպերմարկետների վերաբերյալ իրենց օրենսդրական նախագիծը:

Վատն այն է, որ ախր սկի Ազատ- Դեմոկրատները մի հատ մտահոգություն չհայտնեցին (իրանք գոնե դա էին անում): 
Սենց պահերին ես հասկանում, որ սաղ կեղծ են, բոլորը եսասեր ու դրա համար եմ ասում եղեք հնարավորինս ԱՆԿԱԱԽ, որ այ սենց ձեր կուսակցության համար չամաչեք: 
Ամոթ է~ արաաա~~ մենակ ձեր գրպաների ու փորերի մասին մի մտածեք:

Հ.Գ. Նիկոլի ու Շուշանի մասին գիտեմ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին