Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախում ԱՂԵՏ Է: Ցեղասպանություն...Հյուծված, վախեցած, տագնապած հայերը հիմա այս վիճակում իրենց երեխաներին են թաղում: Այս կառավարությունը արցախցիներին ասում էր հետ գնան Արցախ և մնան, որ հայկական պահեն: Իսկ հիմա թողել է այս մարդկանց անտեր: Ու՞ր ա Առաջին ալիքը , որ «100 տուն էր սարքում» , ինչի՞ այսօր այս կադրերը նրա եթերում չեն, ինչի՞ ենք բոլորս 10 ամիս թույլ տվել, որ այսօրը հասնի: Եվ ինչու՞ մեր ամբողջ հանրապետությունը հիմա կաթվածահար արված չէ, ինչի՞ դեռ ձեր մեջ մարդ կա, որ այս ամենը իմանում և չի տառապում ցավից: Ախր, այսօր արցախցուն են մենակ թողել, վաղը ձեզ են թողնելու: Դուրս եկեք, գոռացեք, ստիպեք հասնենք մեր ժողովրդի մոտ, փորձենք փարատել էս ցավը...
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում