▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է անհետացել Գեւորգ Կոստանյանի նամակը. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

«ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված է ՀՀ ԳԴ տարածած հաղորդագրությունում:

«Ժողովուրդ»-ը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը` Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացել ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել:

«Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին հանձնելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»,- նշված է «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում:

Այստեղից հարց է ծագում, թե Գեւորգ Կոստանյանը ո՞ւմ է ուղարկել իր գրությունը: Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երեւանից Մոսկվա տանելու:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին