▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 09.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Ումի՞ց եք բողոքում․․․ «Շիրակ»-ն՝«Արարատ»-ին

«Շիրակ» ֆուտբոլային ակումբն , արձագանքելով «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությանը, ֆեյսբուքյան էջում գրել է․  «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է ու նրա մրցավարները, հարգելի FC Ararat:

Ու՞մից եք բողոքում»։

Ավելի վաղ, «Արարատ»-ը հայտարարել էր․ 

««Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

Մասնավորապես, ակումբը մատնանշում է խաղի 29-րդ րոպեին տեղի ունեցած դեպքը, որի ընթացքում, ըստ ակումբի գնահատականի, «Արարատ»-ի օգտին պետք է նշանակվեր 11-մետրանոց հարված, սակայն մրցավարը նման որոշում չկայացրեց։

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ընդգծում է արդար մրցակցության և մրցավարական որոշումների թափանցիկության կարևորությունը՝ համոզված լինելով, որ նման դեպքերի մանրամասն վերլուծությունն ու պատշաճ գնահատականը կնպաստեն մրցավարության որակի բարելավմանը և առաջնության հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, ակումբը խնդրում է, որ պատկան մարմինները հետաքնեն հանդիպման հնարավոր պայմանավորված բնույթը և խաղի արդար ընթացքը խաթարող հնարավոր մրցավարական գործողությունները։

Ակումբը իր դիմում-բողոքին կցելու է համապատասխան տեսագրությունները և պաշտոնական հիմնավորումները՝ պահանջելով սահմանված կարգով սկսել պաշտոնական վարույթ և անցկացնել հարցի համակողմանի քննություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին