Զորահավաքի խնդիրների ու արդեն կանանց՝ բանակում ավելի շատ ներգրավելու լուրերի ֆոնին էլի վերադառնում եմ, ըստ իս, հայության լավ քողարկված, բայց առանցքային հիմնախնդրին. մենք՝ աշխարհասփյուռ հայերս, այլևս մեկ ազգ չենք, այլ բաժանվել ենք մի քանի էթնիկապես միատարր, բայց միանգամայն տարբեր ազգերի...
Բացատրեք ինձ խնդրեմ, ո՞ւմ է պետք 5-7 միլիոնանոց սփյուռքը, եթե էդ 5-7 միլիոնանոց սփյուռքը Հայաստանին 5-7 հազար չէ, 5-7 հարյուր էլ չէ, 50-70 նորակոչիկ չի տալիս, ո՞ւմ է պետք, հը՞...
Հա, բայց հենց հասնում ա վիրտուալ միջավայրում թուրքերի մամեն լացացնելուն, Մասիս հետ բերելուն, ծովից ծով Հայաստան ստեղծելուն, իրանք առաջին շարքերում են՝ ազգային հարցերով են տապակվում: Ասում են. «Հենց կռիվը սկսի, կգանք»... Գաք՝ ի՞նչ անեք, ո՞ւմ եք դուք պետք ռազմի դաշտում, եթե չունեք ոչ մի զինվորական պատրաստվածություն, ծանոթ չեք տեղանքին, անգամ սպաների հրամանները չեք կարողանա հասկանալ սկզբի էտապում...
Մենք չունենք սփյուռք, մենք ունենք որպես կանոն ջեբ տռող հայերից բաղկացած մի քանի միլիոնանոց աշխարհասփյուռ ինչ-որ զանգված, որը, ճիշտ է, տալիս է ուղղակի փառապանծ հայորդիների, բայց նմաններ ամեն 10000 հազարից մեկն են լինում, իսկ մնացածի հայրենասիրությունը սահմանափակվում ա վիրտուալ պաթետիկ ճառերով, մեկ էլ էն մարաթոնին մի 200 դոլար ուղարկելով տարին մեկ:
Հրեաները որ հրեա են, իրանց բանակի ժամկետայինների կեսը իրենց սփյուռքի ներկայացուցիչներ են: Մենք՝ հայերս, որ օրուգիշեր դիվանների վրա ու Ֆեյսբուքում մեր վեհությունից ենք խոսում, էսօր աստիճանաբար շարժվում ենք անողնաշար ու իմպոտենտ ազգ լինելուն ընդառաջ, ու դրանում մեղավոր են ինչպես սփյուռքի հայությունը, այնպես էլ տեղի հայությունը:
Հա, գիտեմ, կասեք իշխանություններ, օլիգարխներ, անարդարություն, բայց ես չեմ ասում՝ եկեք իշխանություն ու օլիգարխ սիրեք, ես ասում եմ՝ եկեք ու հայրենիքի սահմանին պոստ պահեք ու կռվել սովորեք, ես ասում եմ՝ եթե ստեղ եք, 15000 դոլար փող մի տվեք ու բանակից սաչոկություն արեք, այսինքն՝ սիրեք հայրենիքը, եթե անգամ դժգոհ եք պետությունից:
Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը
Ֆեյսբուք