▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով:

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` գաղափարի հեղինակը եղե լ էՇիրակից ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչի մասին նա բարձրաձայնել է կուսակցական նիստի ժամանակ:

ՔՊ-ականները մեծ ոգեւորությամբ են ընդունել Սարուխանյանի առաջարկը, ավելին՝ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գովեստի խոսքեր է հնչեցրել նրա հասցեին: Եվ ահա անմիջապես գործի են լծվել. Փաշինյան Նիկոլի «պատարագներին» որպես «գռուպա պոդեժկի» աշխատող շրջիկ «հավատացյալները» թղթերով շրջում են գյուղերի ու քաղաքների կանգառներում եւ ստորագրություններ փորձում կորզել ժողովրդից՝ սկսելով հենց Շիրակի մարզից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին