▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը կմարմնավորի գեներալ Շառլ դը Գոլին՝ երկու մասից բաղկացած պատմական կենսագրական ֆիլմում։

Pathé Film Company-ն հրապարակել է նախագծի առաջին կադրերը և թիզերը՝ այն անվանելով մինչ օրս ամենահավակնոտը։

Ֆիլմերը Ֆրանսիայում կթողարկվեն 2026 թվականի հունիսի 10-ին և հուլիսի 3-ին։ Կենսագրական ֆիլմը կներկայացնի Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական դրվագները և դը Գոլի դերը որպես Ազատ ֆրանսիական բանակի առաջնորդ։ 

Ամիսներ առաջ Սիմոն Աբգարյանը եկել էր Հայաստան: 

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, և հայրենիքում սիրով եմ ստեղծագործում: Ես ինձ այստեղ երբեք տուրիստ չեմ զգացել, տուրիստական վիրուսը չկա իմ արյան մեջ, ես գործով եմ Հայաստանում: Ինչպես Ազնավուրն էր ասում՝ 100% հայ եմ, 100% ֆրանսիացի»,- անկեղծացել էր Սիմոն Աբգարյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին