▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈւԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է Հենրիխ Մխիթարյանին նվիրված ակցիա անցկացնել

ՈՒԵՖԱ-ն արգելել է «Արսենալի» խաղացողներին ակցիա իրականացնել՝ ի աջակցություն թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail-ը: Ինչպես հայտնի է, Մխիթարյանը անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու՝ Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին:

 

 

 

«Արսենալի» ֆուտբոլիստները քննարկել են ստեղծված իրավիճակը եւ որոշել են եզրափակիչից առաջ նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի ազգանունով շապիկներով, սակայն ՈւԵՖԱ-ն թույլ չի տա անցկացնել այդպիսի ակցիա:

Ըստ կանոնակարգի՝ նմանատիպ գործողությունները պետք է համաձայնեցված լինեն վերադաս մարմինների հետ, իսկ ՈւԵՖԱ-ում դեմ են այդպիսի ակցիայի անցկացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին