▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները վաղուց են միացել ցուցարարներին. Հայկ Մարության

operativ.am-ը գրում է. Ցուցարարների հետ է շարունակում մնալ նաև նշանավոր դերասան Հայկ Մարությանը, նույն ինքը՝ Կարգին Հայկոն: Թե ինչպիսի տրամադրվածությամբ է նա ցուցարարների հետ, փորձեցինք պարզել հենց տեղում:

«Մենք այսօր այստեղ կանգնել ենք և այն հույսով ենք, որ այս ամենը լավ ընթացք կունենա և իր համապատասխան արդյունքները կտա»,-ասաց դերասանը:

Թղթակցի այն հարցին, արդյո՞ք կլինեն նոր բախումներ, Հայկ Մարությանն ասաց, որ չի բացառվում.«Գուցե լինեն նոր բախումներ, գուցե և չլինեն, չգիտեմ: Սա պայքար է և այստեղ ոչինչ չի բացառվում»:

Հարցին, արդյո՞ք էլէներգիայի սակագինը կվերադարձնեն նախկին շեմին, Կարգին Հայկոն ասաց, որ իրենց հենց այդ հույսով էլ կպայքարեն մինչև վերջ և ամեն ինչ կանեն, որ հասնեն դրական արդյունքների:

Հարցին, թե արդյոք կգա մի պահ, երբ ոստիկանները կմիանան ցուցարարներին և կծավալեն համատեղ պայքար, Կարգին Հայկոն ասաց, որ ոստիկանները վաղուց են միացել ցուցարարներին, ուղղակի չեն կարողանում ցույց տալ այդ ամենը:  

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին