▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրվա խորհուրդը, մեզ անարյուն Բաստիլ է պետք...

Մեզ նոր մտածողություն ա պետք, էսօրվա հարաբերություններով՝ էս երկիրը զարգացող չի:
Քաղաքական համակարգը նոր միտք ծնելու կարողություն չունի: Ինչ-որ անհասկանալի, փակ շղթա է, հազար անգամ ասված-ծեծված սիրուն ու ոչ էնքան սիրուն արտահայտություններ, որոնք զզվացրել են իր դարդ ու ցավի մեջ տապակվող մարդուն:
Որ ասում եմ՝ նոր մտածողություն, դրա տողատակում անպայման պետք չէ հասկանալ պրիմիտիվ էն թեզը, որ ոմանք անվանում են «երրոդ ուժ»:
Ասելիք ունեցող քաղաքական ուժերը չեն համարակալվում, համ էլ՝ Հայաստանում երկուսն էլ չունենք, որ հիմա էլ մտածենք երրորդի մասին:
Նոր մտածողությունը՝ նոր գաղափարներն են, ստեղծագերծական միջավայրի ձեւավորումը, որ մարդը մտածի ոչ միայն հացի ու փողի, այլ նաեւ՝ իր գլխավոր հարստության՝ մտքի մասին: Թե չէ՝ ռոբոտների հասարակություն ենք դարձել… 
Նոր մտածողությունը՝ արժեքների նոր համակարգ է, որի կենտրոնում մարդն է:
Նոր մտածողության պարագայում՝ ինքնանպատակ իշխանություն պահել-վերցնելու մոլուցքն էլ կվերանա: 
Քաղաքացիական հասրակության ծիլեր՝ ես տեսնում եմ: Բարեբախտաբար, էս երկրում կան մարդիկ, ովքեր ազատ են ու սիրում են ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Էդ մարդկանց՝ ոչ իշխանության զոռբայության պարտադրանքն է դուր գալիս, ոչ էլ՝ ընդդիմության անզորության պարտադրանքը:
Էդ մարդկանց ես հանդիպում եմ իմ շենքում, Երեւանի փողոցներում, բլոգոսֆերայում:
Նրանք առայժմ քիչ են, բայց հեղափոխություն են նախապատրաստում, մտքի, մտածողության հեղափոխություն: Առանց դրա՝ երկիրը զարգացում ունենալ չի կարող:
Պետք չէ վախենալ մեծամասնության անտարբերությունից, սպառողական, գիշատիչ մտածելակերպից:
…18-րդ դարի կեսերի Ֆրանսիան էլ էր էդպիսին, բայց Մեծ Հեղափոխությունից տասնամյակներ առաջ՝ Ժան Ժակ Ռուսոն դնում էր նոր մտածողության, նոր փիլիսոփայության հիմքերը: 
Մեզ անարյուն Բաստիլ է պետք...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին