▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է մեկ միլիոն դոլարը. «Ժողովուրդ»

Եկեղեցի չունեցող Դիլիջան քաղաքի քահանային օրերս պարգեւատրել են քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով: Հայաստանում մեծ եւ փոքր  ցանկացած քաղաք եկեղեցի ունի, իսկ  ավելի քան 15 հազար բնակիչ ունեցող  զբոսաշրջային կենտրոն Դիլիջանը, որտեղ նաեւ միջազգային դպրոց է գործում, ոչ: 

Հոկտեմբերի 4-ին նշվել է Դիլիջանի 470-ամյակը, անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը   քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրել է Դիլիջանի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին: Վ. Զոնաբենդը  Դիլիջանի կրթամշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 3-ի որոշմամբ արժանացել է նաեւ Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն է, Ռուբեն Վարդանյանի կինը: Դիլիջանի միջազգային դպրոցում այժմ սովորում է 97 հոգի, որից 9-ն է ազգությամբ հայ:  

Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, ավագանու որոշմամբ համայնքի հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար  քաղաքապետարանի ոսկե մեդալին արժանացած Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում ժամանակավոր եկեղեցու վերածված «Թուֆենկյան» թանգարանի սենյակներից մեկում: Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը նախկինում տեղեկացրել է, որ ամերիկահայ (այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն անցած 8 տարում եկեղեցու շինարարությունը չի սկսվել, թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին