▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ է Արշակ Սադոյանը

1990-ականներին նա օրնիբուն գոռում էր, որ մազութը տարան, մազութը կերա՜ն... Հետո այդ գոռոցները շարունակեց նաև 2000-ականների սկզբներին ու... անցավ ընդհատակ: Չէ, ներողություն, ոչ թե ընդհատակ, այլ՝ իշխանությունների տակ ու հիմա Հանրային խորհրդում նստած՝ ինչ-որ բաներ է ասում, որոնք միայն ինքն է լսում...

Իսկ ինչու՞ հիմա Սադոյան Արշակը չի գոռում, որ ՀայՌուսգազարդը տարան, մեր վերջին հույսն էլ տարան, 240 մլն դոլար արժողությամբ բաժնեմասը տվեցին ռուսներին ընդամենը 155 մլն դոլարով, իսկ ստացված գումարն էլ պետբյուջե չեն փոխանցելու... 

Գոռա՜, Արշակ, հայ երկիրը քո գոռոցին է սպասում...

Լևոն Մութաֆյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին