ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես ինչպես կկամենան:
Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:
Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:
Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է»: