Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Գալուստ Սահակյանին այնուամենայնիվ հաջողվել է մի խելացի ու քիչ թե շատ հոդաբաշխ միտք արտահայտել: Ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղան հրավիրելու կոչին, Գալուստ Սահակյանն ասել է.
«Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետեւ ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ։ «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որեւէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցում չեմ սպասում:
Սովորաբար համախմբման կոչերը լինում են նախապես ներկայացված ծրագրի քննարկումից հետո. Երբ որեւէ տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլեւ իրագործելի չէ...»
Իհարկե, Գալուստ Գրիգորիչի ասածին մեծ վերապահումներով է պետք մոտենալ, բայց նրա խոսքի մեջ առողջ տրամաբանություն կա, այն է՝ մի հատ թող Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետացնի, թե ի՞նչի շուրջ են կլոր սեղան անելու, ի՞նչ ձևաչափ է, ի՞նչ նպատակներով, և էլի այլ բազմաթիվ Ի՞նչեր և Ինչպե՞սներ, թե չէ, Րաֆֆին ոնց որ թե կայուն հակում ունի նման պաթետիիկ նախաձեռնություններ սկսելու, որոնք ավարտվում են հրապարակային աղթոքներով, հացադուլներով ու էլի չգիտես ինչով:
Բացի դրանից, որքան էլ տխուր է, բայց փաստ՝ Գալուստ Սահակյանը ճիշտ է նաև այն հարցում, որ Րաֆֆին իրեն որպես պրիմիտիվ քաղաքական գործիչ դրսևորեց և հիմա արդեն նրան լուրջ չեն վերաբերվում ոչ հասարակությունում, ոչ էլ առավել ևս իշանությյան բարձր օղակներում:
Իսկ ընդհանուր առմամբ, Գալուստը կամա, թե ակամա մանցացույց արեց մեր քաղաքական համակարգի ու հատկապես ընդդիմադիր դաշտի կատարսիսային վիճակի մասին, որի շոնրհիվ հայտնվել ենք փակուղիում:
Վահան Ղուկասյանի գրառումը
Ֆեյսբուք